Գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության հարցը վիճարկող անհատական դիմումները ՍԴ-ն մերժել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

l-kXCkw3nLhg

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2020թ․ մայիսի 23-ից, Սահմանադրական դատարանը (ՍԴ) օրենքի դրույթների սահմանադրականության վիճարկման պահանջով ստացել է 11 դիմում։ Այդ բոլոր դիմումները ՍԴ-ն մերժել է։ Մերժման հիմքերը տարբեր են՝ դիմումի ներկայացման ժամկետների խախտումներից մինչև ընթացակարգային և բովանդակային այլ խախտումներ, գրում է «Հետք»-ը։ 

Դիմումատուների թվում են նախկին ու ներկա պաշտոնյաներ, նրանց հետ փոխկապակցված անձինք, որոնք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով։

դֆբգդֆ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկվում է նաև պատգամավորների մեկ հինգերորդի կողմից։ Շուտով կլրանա 3-րդ տարին, ինչ ՍԴ-ն քննության է ընդունել գործը։ Հիմք ընդունելով գործով զեկուցող ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առաջարկությունը՝ 2023թ․ հուլիսի 7-ին ՍԴ-ն որոշել է Գլխավոր դատախազությունից ապացույցներ պահանջել և այդ կապակցությամբ գործի վարույթը կասեցնել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ