ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Փետրվարի 2-3-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Ապարանի ջրամբարի մոտակայքում, Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին, Գավառ քաղաքում, Լեռնանիստ գյուղի դաշտերում, Ֆանտան գյուղի մոտ և Տաշիր-Գյումրի ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 34 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
--00—ՅՄ