ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի համատեքստում դրական է գնահատում հայերի խաղաղասիրական ձգտումները: Օլեկասն այս մասին ընդգծեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Կարծում եմ, որ խաղաղությունը շատ կարևոր է բոլորի համար, քանի որ առանց խաղաղության դժվար է հասնել մնացած բոլոր բարեփոխումներին: Կարծում եմ, որ հայերի այս խաղաղասիրական ոգին շատ դրական է: Մենք պետք է գործենք միասին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու և այս խաղաղության գործընթացն ավելի լայնածավալ շարունակելու համար»,–ասաց Օլեկասը:
Անդրադառնալով հայ–լիտվական երկկողմ հարաբերություններին՝ Սեյմասի փոխխոսնակն ընդգծեց, որ Լիտվան և Հայաստանը երկկողմ համագործակցության բավականին երկար պատմություն ունեն: Անդրադառնալով համագործակցության հնարավորություններին՝ նա նշեց որոշ ոլորտներում լիտվական փորձի փոխանակման մասին:
«Օրինակ՝ սահմանային վերահսկողությունը։ Մենք սկսեցինք վերահսկել մեր սահմանը՝ վերցնելով այն Խորհրդային միությունից և ստեղծեցինք սահմանապահ համակարգը Լիտվայում»,–ասաց Օլեկասը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ