ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Չկարծեք, թե Հայոց Ցեղասպանությունը հերքելու կամ ուրանալու համար պարտադիր պետք է բոյով մեկ կանգնել ու գոռալ, թե նման բան տեղի չի ունեցել։ Ցեղասպանության ուրացման և հերքման մի եղանակ է մեղքի բաժինը դահիճի ուսերից վերցնելը, կամ ոճիրը «հիմնավորող», «բացատրող» ու «մեկնաբանող» ձևակերպումները, գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ցեղասպանության հերքման դրսևորում է նաև 1.5 միլիոն զոհերի անուն ազգանունների ցուցակագրման ցանկությունը, խորը դիտավորությամբ առանձնացող գիտակցությամբ, որ ներկայիս պայմաններում դա իրատեսական չէ:
Ցեղասպանության ուրացման դրսևորում է նաև բացահայտ պատմական փաստերը վերախմբագրելու ցանկությունը, ասելով թե «մենք դեռ պետք է վերադառնանք այդ պատմությանը»:
Ահա ես ձեր համար նկարագրեցի, թե ինչպես են ինստիտուցիոնալ արշավը մեկնարկել դեռևս 10 ամիս առաջ ու հիմա ասում են «հոյս արև» չենք ուրանում: Ոճիրի անհերքելիությունը ստիպել է անգամ Օսմանյան դատարանին մեղավոր ճանաչել Ցեղասպանության իրագործողներին և ահա 110 տարի անց հայկական հողի վրա մարդիկ Ցեղասպանության նոր մեղավորներ են ցանկանում նշանակել։
Հ.Գ. Հանրային հեռուստաընկերության բանավեճով կամ ասուլիսով ուրացման, ժխտման հետողորմյան արդեն ուշացած է: Ուրացման ու ժխտման գնացքը ավելի արագ է գնացել...»։
--00—ՅՄ