Գլխավոր դատախազի հրամանով «պաշտոնից ազատում» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

news_4761_3856695839

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ առանց որևէ իրավական հիմքի՝ երկու աշխատանքային օր չի ներկայացել աշխատանքի:

Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի հունվարի 27-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի հունվարի 30-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «պաշտոնից ազատում» տեսակի կարգապահական տույժ:

Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունվարի 31-ի հրամանով՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազության դատախազն ազատվել է պաշտոնից:

--00—ՅՄ