Արգենտինայում պահանջում են նախագահի իմփիչմենթը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Capture1

Արգենտինայի ընդդիմությունը պահանջում է իմփիչմենթի ենթարկել երկրի նախագահ Խավիեր Մայլիին՝ կրիպտոարժույթի մասին նրա հրապարակումից հետո, հաղորդում է «Միություն հանուն հայրենիքի» կուսակցությունը:

«Մայլիի մասնակցությունը կրիպտոարժույթի խարդախության հետ կապված հանցագործությանը չափազանց լուրջ է, սա աննախադեպ սկանդալ է»,- նշել են կուսակցությունից։

«Պատգամավորների դաշինքը որոշել է նախագահին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ ներկայացնել»,- ասվում է X-ի գրառման մեջ։

Ավելի վաղ Մայլին տեղեկություն էր հրապարակել X-ում կրիպտոարժույթներից մեկի մասին, ինչը հանգեցրեց դրա արժեքի բարձրացմանը, որը հետագայում ընկավ։

Հրապարակումը հարուցել է նախագահի հասցեին քննադատություններ, քանի որ, ինչպես նշում է Perfil թերթը, շատերը որոշել են ներդրումներ կատարել արտարժույթում և կորցրել են փողերը։

--00—ՅՄ