ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնում՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երվանդ Քոչար փողոցի «Սքեյթ պարկ»-ի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանություն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Վաչագան Ֆ․-ն, Կոտայքի մարզի բնակիչներ 18-ամյա Արտյոմ Ռ․-ն և 17-ամյա Ա․ Մ․-ն։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ արդեն ոստիկանությունում Ա․ Մ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ 10 սմ շեղբի երկարության ծալովի դանակ, Արտյոմ Ռ․-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ մոխրացած հետքերով 1.11 գր․ ընդհանուր քաշով կաթոցիչ և մոտ 0.45 գր «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Վաչագան Ֆ․-ի, Արտյոմ Ռ․-ի և Ա․ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:
Աղբյուրի տեղեկություններով՝ Վաչագան Ֆ․-ն աշխատում է «Ուզբեչկա» ռեստորանում՝ որպես բարմեն, իսկ Արտյոմ Ռ․-ն՝ «Կովկասի Գերուհի» ռեստորանում՝ որպես բարմեն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ