ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան և Իսակով փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը:
Հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
--00—ՍՊ