Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բժիշկը, բուժքույրը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

կկ

Այսօր՝ ապրիլի 8-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:  
 

--00—ՍՊ