ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Հայկական սրբապատկերներ են հանձնվել ռուսական 102-րդ ռազմաբազային՝ ի նշան ժողովուրդների հոգևոր եղբայրության, հաղորդում է Ռուսական տունը Գյումրիում։
Քրիստոնեական գլխավոր տոներից մեկի՝ Սուրբ Աստվածածնի Ավետման օրը Հայաստանի տարածքում, որտեղ տեղակայված է Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազան, Միքայել հրեշտակապետի տաճարում մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ:
Փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Միքայել Հրեշտակապետաց տաճարում Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին նվիրված Սուրբ պատարագի ժամանակ: Տաճարին են հանձնվել Գրիգոր Լուսավորչի և սուրբ նահատակներ Հռիփսիմեի և Գայանեի սրբապատկերները:
--00—ՍՊ