Պետք է անել հնարավորը, որ ԼՂ վերադառնալ ցանկացողներն ազատ լինեն այդ հարցում․ ԵԽ ՄԻ հանձնակատար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

աա

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին, անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին և նրանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարություններին, ԵԽ խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում նշել է, որ անհրաժեշտ է հոգ տանել տարածաշրջանում բոլորի իրավունքների մասին, նաև` ապահովել, որպեսզի նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ազատ լինեն այդ հարցում։ 

«Ես նաև խրախուսում եմ Հայաստանին շարունակել ջերմ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղից ընդունած անձանց նկատմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ Օ՛Ֆլահերթին ասել է՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, որը վերաբերել է Բաքվում պահվող հայ գերիներին։

 


--00—ՍՊ