ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն, նրան դիմավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության փոփոխության ֆոնին։
Իսրայելի վարչապետը, ԶԼՄ-ների տվյալներով, ծրագրում է այցի ընթացքում անդրադառնալ մաքսատուրքերի թեմային:
Հաղորդվում է՝ օրակարգի առանցքային թեմաներից են Թրամփի մաքսային քաղաքականության ֆինանսական հետևանքները և Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունները:
Սպիտակ տան պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ նախագահ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն մամուլի ասուլիսի փոխարեն Օվալաձեւ կաբինետում կպատասխանեն սահմանափակ թվով լրագրողների հարցերին:
Տեսանյութը՝ հղմամբ։
Տեսանյութը՝ հղմամբ։
--00—ՍՊ