Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

աա
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արման Անդրեասյանը մրցեց վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:

Արման Անդրեասյանը Եվրոպայի գործող չեմպիոնն է:

Եզրափակիչը կկայանա ապրիլի 8-ին:

65 կգ Վազգեն Թևանյանին հաղթած ըմբիշը` միջազգային դրոշի ներքո հանդես եկող Իբրագիմ Իբրագիմովը, հասել է եզրափակիչ:

Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, որը կկայանա ապրիլի 8-ին:
 

--00—ՍՊ