ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին հատուկ շնորհավորանքներ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի նախագահի պաշտոնում 7-րդ ժամկետով ընտրվելու կապակցությամբ։
Կղավելաշվիլին իր ցանկությունն է հայտնել խորացնել հարաբերությունները վրաց և բելառուս ժողովուրդների միջև, նա իր աջակցությունն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին էլ հայտնել է, որ իրենք գործում են ի շահ վրաց ժողովրդի։
«Մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք Բելառուսի հետ, հետևաբար՝ լինեն ընտրություններ, թե մի այլ բան, կան համապատասխան արարողակարգային հարցեր։ Գլխավորն այն է, որ մենք գործենք վրաց ժողովրդի շահերից ելնելով», — ասել է Պապուաշվիլին։
--00—ՍՊ