ՌԴ նախագահը ներկայացուցիչների հատուկ խումբ կնշանակի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ աշխատելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ՍՍ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացուցիչների հատուկ խումբ կնշանակի, որոնք կաշխատեն ԱՄՆ հատուկ ներկայացուցիչների հետ Ուկրաինաի հարցի շուրջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով ՝ Էր Ռիադում կայացած զրույցի ընթացքում ռուսական կողմը սկզբունքային դիրքորոշում է հայտնել Ուկրաինայի վերաբերյալ և ընդգծել հակամարտության հիմնային պատճառները հաշվի առնելու անհրաժեշտությունը:

 


 

--00—ՍՊ