Ինչու է ներկայիս ԱՄՆ-ին ձեռնտու Ուկրաինայի պարտությունը, ինչը չեն հասկանում ՀՀ խեղճ «արևմտամետները»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

սս

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Ինչու է ներկայիս Ամերիկային ձեռնտու Ուկրաինայի պարտությունը։
 
Ինչը չեն հասկանում Հայաստանի խեղճ ՛՛արևմտամետները՛՛:
 
Հայաստանի ՛՛արևմտամետները՛՛ ամերիկանամետներ չեն, դեռևս եվրոպամետներ են, բայց շուտով դա էլ կարող է չլինել:
Ամերիկայի ներկայիս վարչակազմը հեղափոխություն է իրականացնում, ինչը պետք է բարձրացնի Ամերիկայի դերը, բայց ոչնչացնի գլոբալիստներին:
 
Ամերիկայում իշխանության է եկել ազգային կապիտալը, ընդդեմ գլոբալիստական կապիտալի:
Ուկրաինայի պատերազմը ԱՄՆ-ի պատերազմը չէ, դա գլոբալիստների պատերազմն է և եթե Ուկրաինան հաղթի և պարտվի Ռուսաստանը, ապա կպարտվի նաև ԱՄՆ ներկայիս վարչակազմը, բայց կհաղթի ԱՄՆ նախկին և ԵՄ դեռևս ներկա վարչակազմը:
 
Սա ԱՄՆ ներքաղաքական առճակատումն է երկու էլիտաների միջև: ԱՄՆ գլոբալիստները պարտվել են, հիմա պայքարը գնում է ԵՄ երկու էլիտաների միջև՝ ազգային-պահպանողական ու լիբերալ-գլոբալիստական:
ՔՊ-ն ու ներկայիս արևմտամետները (հանգամանքների բերումում դարձած հակաամերիկյան խմբակ), քաղաքակրթական առումով պարտված են և ապակողմնորոշված»:

 

--00—ՍՊ