Հայաստանում այսօրվանից մեկնարկում է ԵՄ դիտորդական առաքելության նոր մանդատը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

98

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը այօրվանից Հայաստանում սկսում է նոր մանդատի   շրջանակում աշխատանքն իրականացնել։ 

Առաքելությունը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել, որում նշվում է․ «EUMA-ի նոր մանդատի առաջին օրը հաստատում ենք, որ EUMA-ն հավատարիմ կմնա տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և կշարունակի պարեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական հատվածում: Նոր մանդատ 20.02.2025 -19.02.2027թ.»։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն ևս 2 տարով երկարաձգեց ՀՀ-ում Եվրամիության առաքելության մանդատը՝ մինչև 2027 թվականը։

 

--00—ԱՊ