Նոր Գյուղի 30-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պահել, նրան հայտնաբերել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

 

GG

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Գյուղի 30-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է պահում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարվել է խուզարկություն։

Բակում հայտնաբերվել է մարիխուանայի նմավող զանգվածով պոլիէթիլենային տոպրակ։ Բացի այս` տղամարդը գոմից ներկայացրել է 500 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված ու կանեփի թփեր։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Աբովյանի քննչական բաժին։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

--00—ՍՊ