Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղում մարդու կմախք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

05-_x363-quality(90)

Այսօր, ժամը 13:30-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս բանվորները մարդու ոսկորներ են հայտնաբերել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խումբ է ժամանել՝ փորձաքրեագետի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերված մարդու ոսկորները հնարավոր է նշված վայրում թաղված լինեն մոտ 70 տարի առաջ:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00—ՅՄ