ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի նախաշեմին բազմազգ Խորհրդային Միության ականավոր գործիչներին նվիրված նախագիծ է գործարկել:
Ըստ ՍպուտնիկԱրմենիայի՝ նախագիծը ստեղծվել է ՌԴ ՊՆ կենտրոնական արխիվի ֆոնդերից գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա։ Նյութերը բացահայտում են հերոսների կենսագրությունների անհայտ էջերը, նրանց մարտական սխրանքները, հետպատերազմական շրջանում տնտեսության, մշակույթի, գիտության և կրթության վերականգնման ու ամրապնդման գործում ունեցած դերը։
Նախագծի հերոսների թվում են Խորհրդային Միության տարբեր ազգությունների և հանրապետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Էստոնիայի, Թուրքմենստանի, Լատվիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ներկայացուցիչներ:
«Նրանք մշակույթի գործիչներ են, գիտնականներ, բժիշկներ, ինժեներներ, ճարտարապետներ, հոգևորականներ, քաղաքական գործիչներ, որոնց անունները հավերժ գրված են երկրի պատմության մեջ։ Նրանց ճակատագրերը հայրենիքի հանդեպ արիության, անձնվիրության և նվիրվածության օրինակ են, որոնք ոգեշնչում են նոր սերունդներին», – ասված է հաղորդագրությունում։
Կայքում տեղ են գտել նաև բժշկական գիտությունների դոկտոր Արտաշես Բեգլարյանի, հրետանավոր և թատերագետ Հայկազ Երանոսյանի կենսագրական տեղեկությունները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքի նոր բաժնում ներկայացված են պարգևատրման թերթիկներ, անձնական գործեր, հաշվառման քարտեր, ներկայացված հերոսների լուսանկարներ և այլ պատմական փաստաթղթեր:
--00--ԱՀ