Խե՛լք հավաքեք, ասֆալտի փոխարեն ամրոցներ սարքեք, Թուրքիան ուժով հարձակվելու է, ճանապարհ վերցնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Ուկրաինայի հանդեպ, եթե ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը նվազի, նրանք միայն ԵՄ-ի օգնությամբ չեն կարողանա պատերազմ վարել։ Երկու-երեք ամսում ռուսական զինված ուժերը արագ տեմպերով առաջ կգնան, Ուկրաինան երկու կեսի կբաժանվի, մի մասը կդառնա ռուսական պետություն։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։

Վարդանովի խոսքով՝ ուկրաինացիների գլխին եկավ այն, ինչ եղավ Արցախում հայերի հետ, փոխանակ դաս առնեին՝ ուրախանում և շնորհավորում էին ադրբեջանցիներին, այնինչ՝ հիմարը միայն հույսը կդնի ուրիշ երկրի վրա։

Անդրադառնալով Հարավային Կովկասում հնարավոր դիրքային փոփոխություններին, Վարդանովը նկատեց, որ Թուրքիան Սիրիայի հարցերը վերջնական լուծելուց հետո թեքվելու է այս ռեգիոն։

«Թուրքիան Սիրիայի քրդերի հարցը հեշտ լուծելու է, ԱՄՆ-ից քրդերի հանդեպ օգնությունը նվազել է, այդտեղ հաջողության հասնելուց  հետո զբաղվելու է Հարավային Կովկասով։ Խելք պետք է ունենալ, երկիրն ասֆալտելու փոխարեն՝ ամրոց պետք է սարքել։ Թուրքիան ուժով փորձելու է ճանապարհ վերցնել,  ՀՀ մտնող զինվորական ոտքը պետք է կտրել»,- հավելեց Վարդանովը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։