ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել իրեն ուղղված հարցերից:
«Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել իրեն ուղղված հարցերից:
Սա տրամաբանական է նրանով, որ մինչ այդ, իր ուղերձով Վարդանյանը տեղեկացրել էր, որ նախաքննության փուլում, իրեն ընդամենը մի անգամ են հարցաքննել և ցուցմունքներ տալուց հրաժարվելուց հետո, իր անունից կեղծ ցուցմունքներ են գրվել:
Կեղծ ցուցմունքների վրա հիմնված կեղծ դատավարություն, որը ծայրից ծայր քաղաքական է:
Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի կյանքը սպառնալիքի տակ է, իսկ նրանց ֆիզիկական վիճակն ու հյուծվածությունը նույնիսկ լուսանկարներով/տեսանյութերով է տեսանելի:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ նրանք գտնվում են ահաբեկչական երկրում, որտեղ շարժվում են ջունգլիի կանոններով»:
--00—ՍՊ