Ավտովթար՝ Սյունիքի մարզում. 20-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է խանութի պատին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

photo_2025-03-06_10-54-09

Երեկ՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Գ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խանութի պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:

--00—ՅՄ