ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 2-ին «Միքայելյան» բժշկական կենտրոն «կողերի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության ընդունված քաղաքացին մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Անուշավան Մ․-ն էր։
Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:
--00--ԱՀ