Իրանի գերագույն առաջնորդը մերժել է միջուկային զենքի շուրջ բանակցությունների մասին ԱՄՆ-ի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

դդ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մերժել է միջուկային զենքի շուրջ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը: Նրա խոսքով՝ «ագրեսիվ կառավարությունների» համառությունն ուղղված չէ խնդիրների լուծմանը։


 «Նրանց բանակցություններն ուղղված չեն խնդիրների լուծմանը, նրանք ցանկանում են սեփական պահանջները պարտադրել բանակցային սեղանի մյուս կողմում նստած կողմին», - ասել է նա։ Այդ բանակցությունները, Խամենեիի կարծիքով, վերաբերելու են երկրի պաշտպանունակությանը, միջազգային հնարավորություններին․ «Սրանք բանակցություններ չեն։ Սրանք հրամաններ և պարտադրանքներ են», - հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը։ 

--00—ՍՊ