Բորելը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու Գազայի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Capture

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ բանակցություններ է վարելու Գազայի հատվածի կարգավորման և Կարմիր ծովում տիրող իրավիճակի շուրջ:

«Այցի ընթացքում Բորելը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, այցի հիմնական նպատակն է «խրախուսել դիվանագիտական ​​ջանքերը, պայմաններ ստեղծելու Իսրայելի և Պաղեստինի միջև և տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար:

--00—ՅՄ