ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Սաուդյան Արաբիայի Flynas ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 21-ից կմեկնարկի Էր Ռիադ-Երևան - Էր Ռիադ երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։
--00--ԶՀ