Արսեն Զախարյանին մերժել են բրիտանական վիզա տրամադրել. նա վերադառնում է Իսպանիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

,

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի կցորդ Ջոն Անդեր Մունդուատեն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Մեծ Բրիտանիայի վիզա չստանալու հետ կապված իրավիճակը։

«Արսենին Մեծ Բրիտանիայի վիզա չեն տվել, և պատճառները մեզ այս պահին անհայտ են: Մի քանի ժամից ֆուտբոլիստը կվերադառնա Իսպանիա»,- Sport24-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մունդուատեն։

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը Զախարյանի համար կարող էր առաջինը լինել փետրվարի 23-ից հետո։ Այդ խաղում նա գոլ է խփել Լա Լիգայում «Լեգանեսի» դեմ խաղում, բայց հետո նորից վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել:

--00—ԱՀ