Երևան-Չարենցավան երթուղու «Գազել»-ը բախվել է մեքենաներին․ վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

d
Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 17,5 կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Կամո Դանիելյանի վարած, թիվ 275՝ Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Սասուն Եղիազարյանի վարած «Mercedes» մակնիշի և Գեղաքրունքի մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Հարությունյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ՎԱԶ 2121»-ը եղել է կայանված և նշված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզվում է։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 


 

--00—ՍՊ