ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Ռուսաստանի Դաշնությունը բանակցելու է հակամարտությունը դադարեցնելու և տեղում տիրող իրավիճակից ելնելով ընդունելի պայմանավորվածությունների շուրջ հաջորդող քայլերի վերաբերյալ: Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․
«Իրավիճակը տեղում արագորեն փոխվում է հօգուտ Ռուսաստանի Դաշնության»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը, խոսելով մարտական իրավիճակից, նշել է, որ Ռուսաստանի զորքերը հարձակվում են մարտական գրեթե բոլոր հատվածներում:
Մեկնաբանելով ռազմական գործողությունները դադարեցնելու Ուկրաինայի պատրաստակամությունը՝ ՌԴ նախագահն ասել է. «Ամերիկա-ուկրաինական հանդիպմանը ուկրաինական կողմը պետք է խաղաղություն խնդրեր ամերիկացիներից ամենահամարձակ ձևով՝ ելնելով այն իրավիճակից, որը ձևավորվում է։ Ինքնին զինադադարի գաղափարը ճիշտ է։
Եվ մենք, անշուշտ, աջակցում ենք դրան, բայց կան հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք։ Կարծում եմ, որ մենք պետք է մեր ամերիկացի գործընկերների հետ բանակցենք այդ հարցի շուրջ, գուցե նախագահ Թրամփին զանգենք և նրա հետ միասին քննարկենք։ Սակայն աջակցում ենք այդ հակամարտությունը խաղաղ միջոցներով ավարտելու գաղափարը»։
--00—ՍՊ