Ռուսաստանի երկնքում ոչնչացվել է 57 ուկրաինական ԱԹՍ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

HH


Մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում ոչնչացվել է 57 ուկրաինական ԱԹՍ, որից 35-ը` Կուրսկի շրջանում:

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել և որսվել է 57 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 35 ԱԹՍ՝ Կուրսկի մարզի տարածքում, 13 ԱԹՍ՝ Օրյոլի մարզի տարածքում, 7 ԱԹՍ՝ Ազովի ծովի ջրային տարածքում, 1 ԱԹՍ՝ Տուլայի մարզի տարածքում և 1 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի տարածքում», - հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։ 

--00—ՍՊ