ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի նախագահությամբ այսօր տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ, հայտնում է Sabah-ը։
Օրակարգը ներառում է Սիրիայում զարգացումները, Ուկրաինայում պատերազմը, Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները և հրադադարի պլանավորված գործընթացը, Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծումը, հրադադարի խախտումների լուծումը, Արևելյան Միջերկրական ծովը, Կիպրոսը և Ժնևում Կիպրոսի վերաբերյալ ոչ պաշտոնական հանդիպումը։
Ակնկալվում է, որ հանդիպմանը կքննարկվեն նաև Սիրիայի նոր վարչակազմի և քրդական SDF շարժման միջև ձեռք բերված պայմանավորվածության, դրա իրականացման և ժամանակացույցի հետ կապված հարցեր:

--00—ՍՊ