Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրից հետո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

.

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ավարտվեց 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլը:

4 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 3.5 միավոր: Նրանք առաջատարին՝ Իտալիայի ներկայացուցչին,  զիջում են ընդամենը 0,5 միավորով:

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը ունեն 3 միավոր:

5-րդ խաղափուլը կմեկնարկի մարտի 19-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:


--00--ԱՀ