ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Հայաստանի իշխանություններն այս պահին քննարկում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը միակողմանիորեն ստորագրելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում են 24News-ի իշխանական աղբյուրները։
Ըստ մեր զրուցակցի, այդ մասին քննարկումներ են ընթանում ՔՊ-ի վերնախավում, ԱԽՔ-ում և ԱԳՆ-ում։ Ըստ մեր զրուցակցի, սրանով իշխանություններն իբր ուզում են միջազգային գործընկերների մոտ կանխել Ադրբեջանի այն կեղծ պնդումները, թե ՀՀ բանակը «կրակում է» սահմանին։
24News-ն այս հարցով դիմեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին, որը մեզ փոխանցեց․ «Համաձայնագրի մասով Հայաստանի դիրքորոշումը հստակ արտահայտված է համաձայնագրի ստորագրման առաջարկի մեջ.
«Ինչպես այսօր արդեն նշել ենք, ՀՀ-ն վերահաստատում է կոչը Ադրբեջանին՝ սկսել խորհրդակցություններ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի և ժամկետների մասին», - նշեց նա։

--00—ԱՊ