Զելենսկին Թրամփի հետ հեռախոսազրույցում հաստատել է՝ պատրաստակամ է լիարժեք հրադադարի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

աա


Սպիտակ տունը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցին, հայտարարել է, որ Զելենսկին Թրամփի հետ հեռախոսազրույցում հաստատել է՝ պատրաստակամ է լիարժեք հրադադարի։

Սպիտակ տունը հայտնել է նաև, որ Թրամփը և Զելենսկին պայմանավորվել են, որ ամերիկյան և ուկրաինական փորձագիտական խմբերը առաջիկա օրերին կհանդիպեն Սաուդյան Արաբիայում։ 

 Թրամփը իր հերթին Զելենսկիին ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ուկրաինայում էլեկտրական և միջուկային կայանների կառավարմանը։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ եթե ԱՄՆ-ն տիրապետի Ուկրաինայի էներգաօբյեկտներին, ապա դա կլինի ենթակառուցվածքի պաշտպանության լավագույն միջոցը։ 

--00—ՍՊ