ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Լաս Վեգասի դատարանը մերժել է «ԴՕԿ» կուսակցության նախագահ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի կալանքից անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։
Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը՝ նշելով, որ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ։
Հիշեցնենք՝ ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել էր և կալանքի տակ էր գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։ Ըստ ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության՝ 47-ամյա Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով ենթարկվել է միգրացիոն ընթացակարգի։
--00—ՍՊ