ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Անգլիայի Պրեմիեր լիգա 2-ի 18-րդ շրջանի շրջանակում «Սանդերլենդի» մինչև 21 տարեկանների թիմը 3-0 հաշվով հաղթել է «Լիդսի» իրենց հասակակիցների թիմին։
Տանտերերի կազմում դուբլ է ձևակերպել Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ Վերջինս աչքի է ընկել խաղի 40 և 42-րդ րոպեներին։
Հանդիպումից հետո ֆուտբոլիստը խոսել է իր թիմի, ինչպես նաև Հայաստանի Մ19 հավաքականի կազմում հանդես գալու մասին․
«Եթե մենք պահպանենք այս տեմպը, մենք անպայման հաջող կանցկացնենք վերջին երեք հանդիպումները, իսկապես կարևոր է այդ փլեյ-օֆֆի տեղը նվաճելը: Թիմում բոլորը ցանկանում են փլեյ-օֆֆում տեղը զբաղեցնել և հուսով եմ՝ եզրափակիչ դուրս գալ։
Հայաստանի հավաքականում հանդես գալը լավ փորձ էր։ Ծանոթացա նոր մարդկանց հետ՝ տարբեր երկրներից։ Եթե ինձ հրավիրեն, ես կրկին կգնամ»,- ասել է ֆուտբոլիստը ակումբի մամուլի ծառայությանը:
--00—ՍՊ