Ստամբուլում դատարանի շենքի մոտ անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Screenshot_10

Իրավապահ մարմինները անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկել Ստամբուլի դատարանի մոտ, որտեղ ակնկալվում է տեղափոխել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, հաղորդում է Sözçü TV-ն։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը, ով ձերբակալվել էր կոռուպցիայի և ահաբեկչական գործունեությանն օժանդակող կազմակերպության գործով, ավարտել է իր ցուցմունքը. Դատավարությունը տևել է հինգ ժամ, ավելի վաղ հայտնել է A Haber հեռուստաալիքը:

Չորեքշաբթի օրը Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի և ահաբեկչական գործունեությանը նպաստող կազմակերպության հետ կապված գործով։

Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել, չնայած իշխանությունները ուժեղացրել են մի շարք կենտրոնական փողոցների անվտանգությունը և մինչև կիրակի արգելել են քաղաքում ցանկացած հանրահավաք:

--00—ՅՄ