Ստամբուլի քաղաքապետը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

photo_2025-03-23_11-15-33

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է, հայտնում է Soz Sakaraya-ն։

Ավելի վաղ դատարանը ձերբակալել էր նաև նրա խորհրդական Մուրատ Օնգունին։

Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի կասկածանքով, և ընդհանուր առմամբ 100 անձի նկատմամբ արձակվել են օրդերներ։ Ինքը՝ քաղաքապետը, դա որակել է ծաղր և խոստացել շարունակել պայքարը։

Հիշեցնենք՝  անցած չորեքշաբթի օրը Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի և ահաբեկչական գործունեությանը նպաստող կազմակերպության հետ կապված գործով։ Ինքը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «հանձնվելու մտադրություն չունի»։

Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը զանգվածային բողոքի ցույցերի է հանգեցրել։ Շաբաթ օրը քաղաքական գործիչը հինգ ժամ ցուցմունք է տվել Արդարադատության պալատում։ Նա հերքել է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մասին մեղադրանքները և քննադատել է իր ձերբակալության մեթոդը, հաղորդում է A Haber TV-ն։

--00—ՅՄ