FAF. Երկրպագուների երկրորդ խումբը ժամանեց Վրաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

485961762_18302409418232736_4250069429214059760_n-750x375 (1)

FAF երկրպագուական շարժումը տեղեկացրել է՝ երկրպագուների երկրորդ խումբն արդեն ժամանալե է Վրաստան՝ Ազգերի լիգայի խաղարկութան անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպմանն ընդառաջ։

«Մեր 2-րդ խումբն այսօր ժամանեց Վրաստան։ Կհանդիպենք երթի ժամանակ 15։00-ից»:

Հիշեցնենք, որ Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 23-ին, Երևանի ժամանակով 18:00-ին։ Հավաքականների միջև կայացած առաջին խաղում Վրաստանի ընտրանին 3:0 հաշվով առավելության էր հասել Հայաստանի հավաքականի նկատմամբ։

«Վրաստան – Հայաստան խաղին ընդառաջ երկրպագուների երթը կմեկնարկի Tsereteli մետրոյի կայարանի հարակից հրապարակից։ Հավաքվում ենք մարտի 23-ին, ժամը 15:00-ից, երթը կմեկնարկի 16:00-ին՝ քաղաքային իշխանության հետ նախապես համաձայնեցված երթուղով։

Ձեզ հետ ունեցեք եռագույն դրոշներ և հավաքականի ատրիբուտիկա։ Կազմակերպված աջակցենք մեր հավաքականին Թբիլիսիում։ Անսպառ հավատ, անմնացորդ նվիրում», – ասվում էր FAF-ի՝ ավելի վաղ տարածած հայտարարության մեջ:

--00—ՅՄ