Իմաստ չկա նիկոլականի հետ վիճել, թե ով է հանձնել Արցախը, նույնն է, որ հանդում տավարի հետ խոսքի բռնվես

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

f60e4694deac3a-60e4694deac76-1540x-770x

Հոգեբանները կհաստատեն, որ նիկոլենց Սարիկը խորը հոգեբանական խնդիրներ ունի նիկոլական լինելու հանգամանքի հետ: Մի կողմից 7 տարվա մեջ 3 կուսակցություն փոխած Սարիկը մարմաջում է Գյումրու քաղաքապետ դառնալ, մյուս կողմից՝ հոգեբանորեն չի հարմարվում փաստի հետ, որ հայրենիք հանձնածների խմբակում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Եվ, ի՞նչ է անում՝ մանկապատանեկան «կռուտիտի» պլաստինկան է միացրել. մի օր հայտարարում է, թե չի լսել, որ Նիկոլը Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչել, մեկ այլ օր՝ թե բա Արցախը Նիկոլը չի նվիրել, ուղղակի պարտվել ենք, իսկ պարտության պատճառը բանակից փողով ազատվածներն են:

Անշուշտ, իմաստ չկա նիկոլականի հետ վիճել, թե ով ու ոնց է հանձնել Արցախը: Դա նույնն է, որ հանդում տավարի հետ խոսքի բռնվես ու փորձես համոզել՝ կով ջան, թարմ յոնջա արածելը վտանգավոր է, կարող է պայթես: Ուստի իմաստ չկա Արցախը հանձնելու թեմա արծարծել:

Բայց կա մի բայց. Նիկոլը չի նեղվում, որ իրեն թուրք են ասում, իսկ Սարիկը՞: Կարևոր հարց է. հայրաքաղաքում քաղաքապետ դառնալու հավակնորդը պետք է պատասխանի՝ թուրք կոչվելն իր համար վիրավորակա՞ն է, թե՞ Նիկոլի նման հաճույք է ստանում թուրք կոչվելուց: Ցանկալի է, որ հարցին Սարիկը պատասխանի տեսախցիկների առաջ, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրում՝ Ջարդի ձորում»:

--00—ՅՄ