Գյումրիում ներդնելու ենք ժամանակի ոգուն հարիր տրանսպորտային համակարգ. Ռուբեն Մխիթարյան․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

484530627-1153022332944545-6011773430878922259-n_1-_x363-quality(90)

«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է տրանսպորտային բարեփոխումներին.

«Գյումրիին հարկավոր է տրանսպորտային նոր համակարգի ներդրում, մենք մշակելու և ներդնելու ենք ժամանակի ոգուն հարիր հանրային տրանսպորտի համարգ, այն կունենա վայելուչ ու արդյունավետ շարժակազմ և ողջամիտ սակագին։

Պետք է հասնենք նրան, որ Գյումրիում հանրային տրանսպորտով երթևեկելը լինի շատ ավելի հարմար ու տնտեսապես էֆեկտիվ, քան անձնական մեքենաներով շրջելը: Տրանսպորտի մասին խոսելիս չպետք է մոռանանք նաև ավանդականի մասին։ Մեր քաղաքի դեմքն ու գույնը տասնամյակներ շարունակ եղել են Գյումրվա հայտնի ֆայտոնները։ Մենք մտադիր ենք վերականգնել այդ ավանդույթը և ներդնել առավել կարևոր պատմական վայրերը միմյանց կապող երթուղիներ:

Հիշեք, քվեաթերթիկ համար 9-ը»:

--00—ՅՄ