Թումանյան փողոցում հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Մարտի 20-ից սկսած Թումանյան փողոցում իրականացվեցին կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման աշխատանքներ։

Վերջին երեք օրերի ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

Հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ։

Տնկվել է 95 հատ 10 տարեկան հուդայածառ։

Պահպանվել է 30 թեղի։

Բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն հուդայածառեր»։

--00—ՅՄ