աշինյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

Ըստ աղբյուրի՝ մարտի 23-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն կհետևեն Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը։

Խաղը կկայանա Ազգերի լիգայի անցումային փուլի շրջանակներում:

--00—ՅՄ