Վաղարշապատի քաղաքապետի ամուսնու գազալցակայանում թմրանյութ և ռազմամթերք է հայտնաբերվել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

photo_2025-03-25_12-21-42

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն՝ Արամ Միրզոյանին պատկանող գազալցակայանում իրավապահները խուզարկություն են իրականացրել եւ ռազմամթերք ու թմրանյութ հայտնաբերել: Սա այն նույն գազալցակայանն է, որտեղ 2 օր առաջ սպանվեց 35-ամյա Արթուր Պարոնյանը: Սպանության մեջ կասկածվողը քաղաքապետի ամուսնու մտերիմ ընկեր Կարեն Ադամյանն է, մականունը «Ճապ»: 

Երեկվանից փորձում ենք ՀՀ քննչական կոմիտեից խուզարկության եւ հայտնաբերված իրերի վերաբերյալ տեղեկություն ստանալ, սակայն վարույթն իրականացնող մարմինը համառորեն հրաժարվում է հաստատել։ «Մենք խուզարկությունների վերաբերյալ տեղեկություն չենք տալիս»,-ասաց ՔԿ մամուլի խոսնակը՝ փաստացի չհերքելով մեր տեղեկությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ