Նույնիսկ Ադրբեջանն է զարմացել, որ Հայաստանը ընդունել է պայմանագրի առաջարկները. Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Ես այդպիսի բան չեմ հիշում, որ երբևէ ՀՀ ԱԺ աթոռին նստած մարդը վեր կենա և ասի, որ Հայաստանը, որպես կանոն չէր ընդունում այս կամ այն բանակցային առաջարկները: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
 
«Այս պահին աշխարհաքաղաքական համատեքստը աշխարհում շատ բարդ է՝ որևէ պայմանավորվածության հասնելու համար, էլ ուր մնաց  Արարատ Միրզոյան - Նիկոլ Փաշինյան հանճարեղ դիվանագիտական զույգի գործունեության համար»,- ասաց նա: 
 
Ըստ Մամիջանյանի իրենք ուզում են համոզած լինեն՝ Ադրբեջանի համար զարմանալի էր, որ ՀՀ-ն կընդունի պահանջները՝ համաձայնագրի համար․ 
 
«Այսինքն՝ նույնիսկ Ադրբեջանն է հասկանում, որ ՀՀ-ի համար ինքնասպանություն են այդ առաջարկները, այսինքն՝ այնքան վատն է՝ ըստ Ալեն Սիմոնյանի, նույնիսկ Ադրբեջանը չէր հավատում, որ ՀՀ-ն ընդունել է այն, ինչը կարելի է անվանել կրկնակապիտուլյացիա»։
 
Մանրամասներ՝ տեսանյություն:
  
--000--ԱՀ