Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում հարվածներ հասցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» տասնյակ հրթիռային կայանքներին և հրամանատարական կենտրոնին, որտեղից «Հըզբոլլահը» գործում էր Լիբանանի հարավում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը:

«Այսօր առավոտյան Գալիլեայի ուղղությամբ արձակված հրթիռը Իսրայելի և Լիբանանի միջև փոխըմբռնման բացահայտ խախտում է և ուղղակի սպառնալիք է Իսրայել պետության քաղաքացիների համար: Համաձայնագրի պահպանման պատասխանատվությունը կրում է Լիբանանի պետությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ իր քաղաքացիներին պաշտպանելու համար Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել այնպես, ինչպես պահանջվում է:

--00—ՅՄ