ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
ԱՄՆ-ը մտադիր է ստիպել Իրանին ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից, եթե նա չհամաձայնի, ապա Թեհրանը կբախվի հետևանքների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Նա ասել է, որ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը սպառազինությունների մրցավազքի մեջ կներքաշի ամբողջ Մերձավոր Արևելքը, ինչը բացարձակապես անընդունելի է ԱՄՆ ազգային անվտանգության համար:
--00—ՅՄ