ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարբեր հարցերի շուրջ, սակայն պայմանով, որ ամերիկյան վարչակազմի ղեկավարը ճանաչի Կանադայի ինքնիշխանությունը։
Թրամփը բազմիցս կարծիք է հայտնել, թե կանադացիներից շատերը ցանկանում են, որ իրենց երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Նա կարծում է, որ նման միությունը Կանադային տնտեսական կայունություն կբերի և կպաշտպանի այն արտաքին սպառնալիքներից, որոնք, ըստ Թրամփի, գալիս են մասնավորապես Ռուսաստանից և Չինաստանից։
Քարնին նախկինում բազմիցս հայտարարել է, որ իր երկիրը երբեք, ոչ մի ձևով, չի դառնա Միացյալ Նահանգների մաս:
--00—ՅՄ