Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

19572309e70ddfd9a79fd71378d576d2_M

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, հավանաբար, շուտով կհայտարարի հրաժարական տալու մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ակնկալվում է, որ նա իր որոշումը կհայտարարի չորեքշաբթի օրը՝ լիբերալ օրենսդիրների արտակարգ նիստից առաջ։

Թրյուդոյի հրաժարականը կթողնի կուսակցությունը առանց մշտական ղեկավարի, երբ հարցումները ցույց են տալիս, որ լիբերալները կարող են պարտվել պահպանողականներին՝ հոկտեմբերի վերջին կայանալիք ընտրություններում։

--00—ՅՄ